Թուրքիան հայտարարել է երկրում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ պիկի մասին
InternationalԹուրքիայում կորոնավիրուսային համաճարակը հասել է իր երկրորդ պիկին, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան: «Համաճարակը շարունակվում է՝ ամեն օր ավելի ու ավելի շատ վարակներով: Մենք առաջին ալիքի երկրորդ պիկն ենք ապրում: Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Բուրսան շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում», - լրագրողներին ասել է Քոջան: Նա հավելել է, որ վարակի շատ նոր դեպքեր են նկատվում նաև երկրի արևելյան նահանգներում՝ Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Մարդինում, Էրզրումում: