Վարչախմբի հավաքագրած հերձվածողները, կարգալույծներն ու սրբապիղծները հաջորդաբար գնում են Հ1, ու Մայր Աթոռի և Վեհափառի մասին այնպիսի զառանցանքներ են դուրս տալիս, որ նույնիսկ Փաշազադեն կնախանձեր
Politics

Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարչախմբի հավաքագրած հերձվածողները, կարգալույծներն ու սրբապիղծները հաջորդաբար գնում են Հ1, ու Մայր Աթոռի և Վեհափառի մասին այնպիսի զառանցանքներ են դուրս տալիս, որ նույնիսկ Փաշազադեն կնախանձեր:
Տեղեկատվական այս տեռորն ամեն օր մտնում է հարյուր հազարավոր մարդկանց տներ: Ու նրանք լսում են (ոմանք էլ` հավատում), թե իբր Վեհափառը թունավորել է նախորդ կաթողիկոս Գարեգին Ա-ին ու տիրացել գահին:
Ու սա ասողները, դա լսողներն ու գլուխը տմբտմբացնողները ոչ միայն ամոթից չեն սատկում, այլև դրա համար ամիսը 5-ից 6 միլիոն դրամ են ստանում: Սրանք ավելի նողկալի են, քան անգամ Վեհարանը գրոհող ենիչերները...