Սոֆյան հանգիստ կարող է թքել նիկոլիզմի վրա և դուրս գալ հոգեվարք ապրող իշխանությունից
Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյկսբուքյան իր էջում գրել է՝
Ծանոթացա Իրենց քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հուսահատ գրառմանը: Պատգամավորը վրդովմունք ու հիասթափությունն է արտահայտել իր դեմ տարվող կազմակերպված հակաքարոզչության վերաբերյալ, որը ուղղորդվում է իր իսկ թիմակից իշխանությունների կողմից: Սոֆյան իր գրառմամբ նաև բնորոշում է իրենց իշխանությանը որպես` անտարբեր, անբան, մադկանց խնդրին ու հարցերին անուշադրության մատնող, իմ ու քո անող, հին ու նոր մարդ ու հին ու նոր խնդիրներ տարանջատող, թայֆա ստեղծող ու էդ թայֆում ինքնահաստատվող իշխանություն:
Այս ձևակերպումները պարզ իրականություն են, որի ականատեսն ենք ամեն վայրկյան, բայց երբ անձնական տեսակետ ունենալու կամ Նիկոլի ստրուկը չլինելու պատճառով սեփական թիմում իրեն անվանում են դավաճան` դա արդեն Սոֆյաի խնդիրն է ու իր որոշելիքը, նա հանգիստ կարող է թքել նիկոլիզմի վրա և դուրս գալ հոգեվարք ապրող իշխանությունից: Դուրս չի գալիս, ինչու` թող ինքն էլ բացատրի:
Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ը անխնա հայհոյում է ոչ միայն սեփական կարծիք ունեցող ընդդիմադիրներին, այլև` իշխանության մեջ խիստ հազվադեպ հանդիպող Նիկոլի ստրուկը չհանդիսացողներին:
Շարունակեք ինքնաոչնչանալ ոչ սիրելի քայլառաստներ, դուք նույնիսկ ուշացրել եք: