Բացառիկ տեսանյութ` «Դվին»-ում Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքից և ոստիկանական գործողություններից
VideosԵրեկ լուրեր էին տարածվել, թե «Դվին» ռեստորանում քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքի ժամանակ, պարետատունը դադարեցրել է 300 հոգանոց հարսանիքը։
Սակայն, հարսանիքին ներկա է եղել ոչ թե 300, այլ ընդամենը 40 հոգի, ինչը պարետատան որոշման խախտում չէ:
Զավեշտն այն է, որ պարետատունն ամեն գնով ցանկացել է խափանել հարսանիքը, և այդ մի քանի ժամվա ընթացքում տասնյակ անգամ ոստիկանները մտել են դահլիճ և ստուգումներ կատարել:
Ի դեպ, հարսանիքը մինչև վերջ կայացել է, քանի որ հարյուրավոր ոստիկանները չեն կարողացել խախտում հայտնաբերել և հիմք գտնել այն արգելելու:
ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հարսանիքից: