Կարևոր տեղեկություն` ուսումնական տարվան ընդառաջ
SocityԴպրոցների ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն՝ Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ: Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Որտեղ և ինչպես՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը: