Դատարանը վերացրել է «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը
RightՕրերս դատարանը վերացրել է «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ընկերությունը ձեռք բերելու խոչընդոտը։ Այս մասին 1or.am-ին տեղեկացրեցին «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոց կիրառել, սակայն օգոստոսի 27-ին բավարարվել է «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը այն վերացնելու մասին:
Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել որոշման կայացման պահից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ և դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարք կնքել և գրանցման գործարքից ծագող իրավունքներ ներկայացնել:
Սակայն, դատարանի վերջին որոշումով, փաստորեն, այդ արգելքը հանվել է և այս պահին արդեն «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ընկերությունը ձեռք բերելու գործընթացն ավարտին հասցնելու բոլոր խոչընդոտները վերացված են։