Հայաստանում կորոնավիրուսվ վարակվածների թիվը այսօրվա դրությամբ
SocityՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 43451 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 869 (+5) դեպք, մահվան ևս 266 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5052 անձ: Ապաքինվել է 37264 անձ: