ԱԱԾ-ն՝ Արսեն Թորոսյանի մասին
SocityԱզգային անվտանգության ծառայությունը հերքում է Արսեն Թորոսյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանը, տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Թորոսյանը ԱԱԾ չի հրավիրվել, ավելին դրա համար հիմքեր էլ չկան»,- հավաստեց նա: Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրվել է ԱԱԾ իր կողմից թույլ տրված «չարաշահումների փաստերով»:
Ըստ մամուլի այսօր իբրև թե վեճ է տեղի ունեցել Թորոսյանի և վարչապետ Փաշինյանի միջև և վերջինս նրան հրահանգել է ազատման դիմում գրել: Սակայն այս լուրը InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց
վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը’ նշելով, որ Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Ներկայումս Արսեն Թորոսյանը գտնվում է արձակուրդում: