1000 մ խորությունից դի է դուրս բերվել
SocityՕգոստոսի 26-ին, ժամը 22։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից (մոտ 1000 մ խորությամբ) դուրս են բերել Միքայել Զ․-ի (ծնված 1977 թ․) դին և հանձնել Ստեփանավանի շտապօգնության ծառայությանը։