Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank

«Կարևոր տեղեկություններ Ադրբեջանում գտնվող ռազմագերու մասին». Վ. Մանգասարյան

Socity

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ, ռազմագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր տեղեկություններ Ադրբեջանում գտնվող ռազմագերու վիճակի, իրավունքների, նրա նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասին Օգոստոսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ հայկական կողմը «դիվերսիոն-հետախուզական» գործողությունների է դիմել, ինչի հետևանքով«խմբի ղեկավարը» իրենց կողմից գերեվարվել է։ Ավելի ուշ լուսանկար և տեսանյութ հրապարակվեց, որում ներկայացվում էր Ադրբեջանում գտնվող զինծառայողը։ Արձագանքելով այդ հայտարարությանը, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հերքելով դիվերսիայի մասինհակառակորդկողմիպնդումը, տեղեկացրեց, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով, շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին այս թեմայի շուրջ նշեց, որ ԿԽՄԿ Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ սահմանվածընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմագերիների հետ կապված խնդիրները կարգավորվում են Ժնևի Կոնվենցիայի դրույթներով, «Հենակետ» վերլուծական կենտրոնը թեմայի հետ կապված որոշ մանրամասներ կներկայացնի։ Եվ այսպես, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան (III Կոնվենցիա) ընդունվել է 1949թ. օգոստոսի 12-ին և ուժի մեջ մտել 1950թ. հոկտեմբերի 21-ին: • Հայաստանը 1993թ. վավերացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, ինչպես նաև դրանց կից Արձանագրություն 1-ը և 2-ը, իսկ 2011թ.-ին վավերացրել է Արձանագրություն 3-ը: • Ադրբեջանը 1993թ. վավարացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, սակայն մինչ այժմ չի վավերացրել դրանց կից 3 արձանագրությունները: • Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնևի կոնվենցիաներին և դրա լրացուցիչ արձանագրություններին դեռևս 1993 թ.-ի հունվարի 26-ին: Ռազմագերի (Prisoners of war) — Կոնվենցիա III-ի իմաստով, ռազմագերի են համարվում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք հակամարտության մեջ գտնվող կողմերի զինված ուժերի կամդրանցկազմի մեջ մտնող աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմի անդամ են: (Կոնվենցիա III, հոդված 4) Ե՞րբ է սկսում գործել ռազմագերու կարգավիճակը (Prisoners of war status) Կոնվենցիան վերը նշված անձանց նկատմամբ կիրառվում է այն պահից սկսած, երբ նրանք հայտնվում են հակառակորդի իշխանության, վերահսկողության տակ, ընդհուպ մինչև նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը: Այն դեպքերում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց նկատմամբ ռազմագերու կարգավիճակի կիրառմանվերաբերյալ հարցեր են առաջանում, նրանք Կոնվենցիայի պաշտպանությունից օգտվում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կարգավիճակը չի որոշվել՝ իրավասու դատարանի կողմից: (Կոնվենցիա III, հոդված 5) Այցելություններ ռազմագերիներին «Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի» ներկայացուցիչներին թույլատրվում է այցելել բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում են ռազմագերիները, մասնավորապես՝ ներկալանման, կալանման և աշխատանքի վայրերը։ Առանց վկաների նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ` թարգմանչի օգնությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա: (Կոնվենցիա III, հոդված 126) «Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի»ներկայացուցիչների այցելություններիքանակը, դրանցտևողությունը և հաճախականությունը չեն սահմանափակվում: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով, միայն որպես բացառություն ևլինեն ժամանակավոր: (Կոնվենցիա III, հոդված 126) Պետությունը, որտեղ գտնվում են ռազմագերիները, համապատասխան դեպքերում թույլատրում են ռազմագերիների հարազատներին այցելություններ իրականացնել: (Կոնվենցիա III, հոդված 126) Ռազմագերիների հետ վարվելու կանոններ (Rules of treatment), ներկայացնում ենք կրճատումներով։ 1) Ռազմագերիները գտնվում են հակառակորդ պետության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի հսկողության, իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող պետությունը պատասխանատվություն է կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: (Կոնվենցիա III, հոդված 12) 2) Ռազմագերիները գերության մեջ պահող պետության կողմից կարող են հանձնվել միայն այն երկրին, որը Կոնվենցիայի մասնակից է, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող պետությունը համոզվել է, որ պետությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: (Կոնվենցիա III, հոդված 12) 3) Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող պետության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և դիտվում որպես Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Մասնավորապես, ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, որը չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և նրա շահերով: (Կոնվենցիա III, հոդված 13) 4) Ռազմագերիները հավասարապես պետք է օգտվեն մշտականպաշտպանությունից՝ մասնավորապես՝ բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: (Կոնվենցիա III, հոդված 13) 5) Նրանց նկատմամբ վրեժից դրդված պատժամիջոցների կիրառումն արգելվում է: (Կոնվենցիա III, հոդված 13) 6) Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (Կոնվենցիա III, հոդված 14) 7) Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նրանց բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը: (Կոնվենցիա III, հոդված 15) 8) Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիների հետ պետք է վարվի համանման չափանիշների վրահիմնվածկերպով, առանց որևէ խտրականության՝ ռասայական, ազգային, դավանանքի, քաղաքական համոզմունքների և մյուս այլպատճառներով, բացառությամբ արտոնյալ ռեժիմի, որը կարող է սահմանվել ռազմագերիների համար՝ նրանց առողջական վիճակի,տարիքի կամ որակավորման բերումով: (Կոնվենցիա III, հոդված 16) 9) Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ, եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն: (Կոնվենցիա III, հոդված 17) 10) Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել՝ նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, վիրավորանքի, որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել: (Կոնվենցիա III, հոդված 17) 11) Ռազմագերիների հարցաքննությունը պետք է իրականացվի նրանց համար հասկանալի լեզվով: (Կոնվենցիա III, հոդված 17)

 

Ավելին...

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform