Եթե քնելուց առաջ զբաղվում եք հեռախոսով, ապա անպայման պետք է կարդաք սա…
VideosԲավարար քանակությամբ մելատոնինն ամրապնդում է իմունային համակարգը և ստեղծում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացները:
Որքան երկար ժամանակ է մարդը քնած լինում բնական մթության ներքո, այնքան շատ մելատոնին է օրգանիզմն արտադրում:
Սա է պատճառը, որ թույլ իմունային համակարգի դեպքում պարզապես հարկավոր է սովորել շուտ պառկել քնելու և քնելուց առաջ էլեկտրական սարքեր չօգտագործել:
Բացի այդ՝ հարկ է հիշել, որ քնելուց առաջ բջջային հեռախոս, համակարգիչ կամ նմանատիպ այլ սարքեր օգտագործելը կարող է դառնալ նաև տեսողության հետ կապված խնդիրների առաջացման պատճառ:
Բանն այն է, որ այդ սարքերի արձակած արհեստական լույսը շատ վնասակար է աչքերի ցանցաթաղանթի համար և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հատկապես գիշերվա ժամերին օգտագործելու դեպքում: Այդ լույսը նպաստում է անգամ կատարակտի զարգացմանը: