ՀՀ-ում հայրը համասեռական բնույթի գործողություններ է կատարել դեռահաս որդու նկատմամբ
SocityԱնչափահաս որդու նկատմամբ համասեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 59-ամյա հոր գործն ուղարկվել է դատարան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին։
Նախաքննության տվյալներով՝ հայրն իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու մոլուցքով, 2019թ․-ի օգոստոս ամսին և 2020թ․-ի մարտ ամսին, իր անչափահաս որդու (ծնված 2004թ.) կամքին հակառակ, նրա անօգնական վիճակն օգտագործելով, ինչպես նաև նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նրա նկատմամբ կատարել է համասեռական և սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը դատարան է մուտք եղել օգոստոսի 24-ին։