Քիչ առաջ ողբերգություն է տեղի ունեցել. 10 տարեկան աղջիկը սարսափելի մահով է մահացել
SocityՀայրը ջրամբարում ձուկ որսալիս նկատել է, որ իր 10-ամյա աղջնակը ջրահեղձ է լինում. մանրամասներ երեխայի մահվան դեպքից Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար ջրամբարի մոտից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 10-ամյա Կարինե Հ.-ն էր: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ հայրը եկել է Ծովինար ջրամբար ձուկ որսալու եւ իր հետ է բերել երեխային, մի պահ աղջիկը անհայտացել է հոր տեսադաշտից եւ հայրը փնտրելով նրան, գտել է ջրում ու ինքնուրույն դուրս բերել, որից հետո ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին մահացել է: