Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Ես որոշել եմ խոսել». Սենոր Հասրաթյանը ներկայացրել է, թե ինչ է եղել ապրիլյան քառօրյայի ժամանակ

Socity

Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երեւի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թերեւս, առավել շատ անտանելի է նրանց համար, որոնք այդ օրերին խրամատում կանգնած պաշտպանում էին առաջնագիծը եւ այսօր էլ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց զինվորական պարտականությունը: Նրանք երբեւէ այդ մասին չեն խոսել եւ, հավատացած եմ՝ չեն խոսելու: Բայց ահա ես որոշել եմ խոսել ու ներկայացնել այն, ինչն արդեն ներկայացրել եմ իմ կողմից պատրաստված եւ 2017թ. հրատարակված «Ապրիլյան քառօրյա առճակատում» վերտառությամբ աշխատության եզրափակիչ հատվածում: Չնայած մի քիչ երկար է, բայցեւայնպես փորձեք մինչեւ վերջ կարդալ եւ ինքներդ դատել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին:


ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջեւ անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները եւ դրան հաջորդած ու մինչեւ մայիսի սկիզբը տեւած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության եւ դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլեւ՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով: Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А»(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ եւ այլն: Սակայն, նման ուժերի եւ միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջեւ դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:

Իմի բերելով քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած զարգացումների արդյունքները, միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման:

Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետեւյալ խնդիրները.

ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները, անցնել հանկարծակի հարձակման եւ շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին.

բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ եւ, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ «status-quo»-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.

գ)սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ «գրավյալ տարածքների» ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.

դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.

ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել, ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության եւ տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.

զ) ստուգել հայկական ուժերի եւ միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.

է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային եւ օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել «հակառակորդի ճամբարում», իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը եւ ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից:

Իսկ այժմ, ըստ վերոնշյալ կետերի, փորձենք դիտարկել, թե իրականության մեջ ինչպիսի արդյունքների հասավ Ադրբեջանը ապրիլյան քառօրյայի ընթացքում եւ որոնք են այն «ձեռքբերումները», հանուն որոնց պաշտոնական Բաքուն գնաց լայնածավալ առճակատման:

Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել մոտ 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել շուրջ 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք (մանրակրկիտ հաշվարկի դեպքում այս թվերը հնարավոր է ունենան նվազման, բայց ոչ աճի միտում): Փաստենք նաեւ, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետեւ մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների եւ հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման: Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով եւ միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլեւ կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլեւ բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչեւ վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ «զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում», բայցեւայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի եւ միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի: Հատկանշական է, որ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն տվյալ լրատվամիջոցը փակելու, այլեւ վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ հարուցելու համար... Ուշագրավ է նաեւ նույն ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալը, որն, ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, կազմել է շուրջ 800 մարդ... Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն: Համեմատության համար նշենք, որ նույն Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաեւ ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային եւ զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց եւս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) եւ այլ ռազմական տեխնիկա:

Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որեւէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլեւ ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետեւանք: Այն ինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում եւ դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության եւ, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը: Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված եւ միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետեւակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային եւ օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ եւ հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլեւ պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ եւս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:

Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որեւէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարեւորության մի շարք բնագծեր եւ տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաեւ՝ բնակավայրեր: Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում եւ հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու «Վարազաթումբ» բարձունքը: Մինչդեռ, իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որեւէ օպերատիվ ու, առավել եւս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար: Ինչ վերաբերում է «ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու... բնակավայրերին», ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք... Ավելին, ալիեւյան վարչակազմը դիմելով նման քայլի, միաժամանակ, նպատակ ուներ, չեղածը եղածի փոխարեն մատուցելու ճանապարհով, սեփական հանրության շրջանում ամրապնդել հավատը իր իշխանության հանդեպ: Սա պահանջված էր հատկապես այն իրողության պայմաններում, երբ կապված նավթադոլարային ներհոսքի նվազման հետ, այդ երկրում աստիճանաբար աճում էր քաղաքացիական անհանդուրժողականությունը:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում պարզորոշվեց մի հանգամանք եւս, որը կարեւոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաեւ հայկական կողմի համար: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն տեխնիկական միջոցների հնարավորությունների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդավոր նավթադոլարների հասնող տարատեսակ սպառազնություն ու զինտեխնիկա եւ անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարավորությունների մասին, Ադրբեջանը վերջապես առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում: Սակայն դեպքերի զարգացումը, հատկապես, ռազմաճակատի հարավային եւ հյուսիսային ուղղություններում, ցույց տվեց, որ հակառակորդն իր տրամադրության տակ ունենալով «Смерч»,»ТОС-1А»,»Каsirga» եւ այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդյունավետ թիրախային խոցումներ, այլեւ անպատրաստ էր տվյալ կրակային միջոցների լիարժեք շահագործմանը: Այս ամենից հետեւում է մի պարզ ճշմարտություն՝ մարտադաշտում գործողությունների հաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առավելություններով օժտված կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձնակազմը: Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերեւում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաեւ Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է:

Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որեւէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության եւ, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում: Թերեւս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետեւակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային եւ օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Ակնհայտ էր նաեւ նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսեւ՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլեւ կողմերի միջեւ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ: Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաեւ ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի եւ ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, «Գրադ» եւ «TR-107» տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված եւ կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերեւս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական եւ մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու եւ հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն: Ավելին, ադրբեջանական կողմն այնքան էր համոզված իր մշակած հարձակողական պլանի իրատեսության մեջ, որ նախապես պատրաստել էր սեփական հաջողությունների օպերատիվ տարածման տեղեկատվական ծրագիր, ինչն արդեն գործողության մեջ դրեց հարձակողական մարտերի մեկնարկային օրվա երկրորդ կեսին: Այդ օրը, նախ՝ հակառակորդի քարոզչամեքենան աշխարհով մեկ տարածեց «հայկական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողության» մասին ապատեղեկատվություն, իսկ ապա ժամեր անց հայտարարեց, թե իբր իրենք «հակահարձակողական մարտերի արդյունքում ազատագրել են մի շարք ռազմավարական բարձունքներ, ինչպես նաեւ Թալիշն ու Սեյսուլանը եւ արդեն մարտեր են մղում Սարսանգի եւ Ֆիզուլու համար»: Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեղեկությունների սնանկությունն ապացուցելու համար նույն օրը տասնյակ հայրենական եւ օտարերկրյա լրատվամիջոցների հնարավորություն տրվեց նկարահանումներ կատարել նշված գյուղերում եւ ներկայացնել իրականությունը: Դեպքերից առաջ անցնելով նշենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չշտապեց հերքել հանրության համար արդեն հայտնի դարձած ապատեղեկատվությունը, այլեւ ամիսներ անց, իսկ ավելի ճիշտ՝ 2017թ. փետրվարին, այդ երկրի նախագահի մակարդակով հայտարարվեց, թե իրենց կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում անցած տարվա ապրիլին Ջաբրայիլի շրջանում «ազատագրված» Ջոդջուկ Մարջանլու գյուղի վերականգնման եւ վերաբնակեցման ուղղությամբ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ բնակավայրն ադրբեջանական վերահսկողության տակ էր հայտնվել դեռեւս 1994թ. հունվարին:

 

Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքն ու արդյունքները միանշանակ փաստում են, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի ռազմավարամարտավարական եւ քարոզչական անհեռատես ու իրականությունից կտրված ձեռնարկումների, Արցախի զինված ուժերը, ինչպես հակառակորդի հանկարծահաս հարձակման առաջին իսկ պահերից սկսած եւ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում, այնպես էլ մարտագծի որոշ հատվածներում պաշտպանությունից հակագրոհի անցման ընթացքում, իրենց գործողություններն իրականացնում էին՝ բացառապես, ըստ ռազմաճակատում տեղ գտնող օպերատիվ-մարտավարական զարգացումների խորը վերլուծության արդյունքում ընդունված մարտական որոշման պահանջների: Համակողմանի գնահատելով իր եւ հակառակորդ կողմի տրամադրության տակ եղած ուժերի եւ միջոցների հարաբերակցությունն ու դրանց կիրառման հավանական ուղղություններն ու հետագա զարգացումները, ՊԲ հրամանատարությունը, համաձայն պահպանությունից պաշտպանության անցման պլանի, նախ՝ հակառակորդի կողմից ձեռնարկված գրոհային երեք (Թալիշ, Սեյսուլան, «Վարազաթումբ») բնագծերում, իսկ այնուհետեւ գլխավոր հարվածի ուղղությամբ (Ակնա-Ասկերան), հաշված ժամերի ընթացքում կատարեց զորքերի վերախմբավորում, իրականացվեց զորամասերի դուրս բերումը մշտական տեղակայման վայրերից մարտական կիրառման շրջաններ, թշնամու հեռահար հրետանային, զրահատանկային եւ օդային հարվածներին հակազդելու համար իրենց կրակային շրջաններն զբաղեցրին բանակի կենտրոնական ենթակայության զորատեսակները, զորքերի համալրման նպատակով հանրապետությունում հայտարարվեց մասնակի զորահավաք եւ այլն: Այս ամենը փաստում է, որ Արցախի զինված ուժերի ղեկավարման համակարգը, իր բոլոր օղակներով հանդերձ, բավականին խորագիտակ ու արհեստավարժորեն տիրապետելով ստեղծված իրավիճակին, ուներ գործողությունների զարգացմանը համահունչ, այդ թվում հարձակման աննախադեպ հանկարծակիության պայմաններում, սեփական ուժերն ու միջոցները հավուր պատշաճին կառավարելու բարձր պատրաստվածություն:

Առանձնահատուկ գնահատման է արժանի հատկապես առաջնագիծը պաշտպանող հայ դիրքապահների կատարածն ապրիլյան գործողությունների ընթացքում: Լինելով հիմնականում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ, նրանք իրենց մարտական փառքը կերտեցին, նախ՝ մինչեւ ատամները սպառազինված եւ թուրքական հրահանգիչների հրամանատարությամբ գործող հակառակորդի հատուկ ջոկատայինների եւ ադրբեջանական բանտերից ռազմաճակատ քշված իգիլական գրոհայինների, իսկ այնուհետեւ ամենաժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրված հակառակորդի կորպուսային ուժերի դեմ ընթացող անհավասար գոտեմարտում: Դատելով այդ ընթացքում նրանց կողմից իրականացրած նվիրական գործողություններից, համոզմունք է ստեղծվում, որ հայ մարտիկները ոչ միայն իրենց ոգեղեն ու մարտավարամասնագիտական պատրաստվածությամբ ընդունակ եղան անվերապահորեն կատարելու առաջադրված մարտական խնդիրը, այլեւ ի զորու գտնվեցին հաղթահարելու վայրենաբարո թշնամու կողմից գործած ահասարսուռ արարքների(հայ զինվորականների եւ քաղաքացիների գլխատված, անդամահատված ու անարգված մարմիններ) դաժան ազդեցությունը եւ պահվածքով մնալ զինվորականին հարիր ասպետական բարձրության վրա:

Իրենց մասնագիտական պատշաճ պատրաստականությամբ աչքի ընկան նաեւ ՊԲ զորատեսակները: Հակառակորդի հարձակողական պլանի խափանման գործում, մանավանդ գլխավոր հարվածի ուղղությամբ, անգնահատելի է բանակային հրետանու կատարածը: Ինչպես ապրիլյան չորսօրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, այնպես էլ կողմերի միջեւ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ գրեթե մինչեւ մայիսի կեսերը շարունակված հրթիռահրետանային փոխհրաձգության արդյունքում, բանակի հրետանային ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ շարքից հանվեց 807 նշանակետ, որից 531-ը՝ պլանային, 276-ը՝ ոչ պլանային: Հատկապես փայլուն գործեցին հակատանկային պաշտպանության ստորաբաժանումները, որոնց թիրախային հարվածներով ոչնչացվեց մոտ երկու տասնյակ զրահատեխնիկա:

Մարտական գործողությունների ողջ ընթացքում բարձր պատրաստվածություն դրսեւորեցին նաեւ ՊԲ հակաօդային պաշտպնության ուժերը: Հակառակորդը, որը նախաձեռնելով հարձակում, նպատակ ուներ ակտիվորեն կիրառել ռազմական օդուժ, ինչի համար մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնամարտական թռիչքների քողի տակ, բանակային ավիացիայից շուրջ 40 ուղղաթիռ էր վերահենակայել Ժդանովսկի եւ Եվլախի առաջնային օդակայաններում եւ ցատկահարթակներում, իսկ 12 ուղղաթիռ՝ Քյուրդամիրում, մարտական գործողությունների հենց սկզբից հանդիպելով հայ հակաօդայինների վճռական հակազդեցությանը, ստիպված էր հրաժարվել դրանց հետագա ներգրավման մտադրությունից: Բավականին արդյունավետ եւ նպատակային օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած ուժերն ու միջոցները ( ՀՕՊ համակարգի տարրերի կազմակերպված եւ ժամանակին բացազատում, կայուն եւ անխափան կառավարում, արագ եւ ծածուկ խուսավարումների ու տեղաշարժերի իրականացում, հակառակորդի օդային հարձակման միջոցների խոցման ժամանակ դարաններից գործելու մարտավարական հնարքի կիրառում եւ այլն) ՊԲ հակաօդային զորատեսակի հաշվարկներն առաջադրված մարտական խնդիրը կատարեցին լրիվ ծավալով, արդյունքում ունենալով ոչնչացված թշնամական ուղղաթիռ եւ հարվածային ու հետախուզական տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Ապրիլյան չորսօրյա առճակատման եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, բացի բանակային վերոնշյալ ուղղություններից, գործողությունների վարման անհրաժեշտ մակարդակ ցուցադրեցին նաեւ ՊԲ մարտական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման մյուս ծառայություններն ու ստորաբաժանումները: Չնայած մարտական թեժ գործողությունների արդյունքում առաջնային գծում (հատկապես՝ հյուսիսում եւ հարավում) ստեղծված անասելի ծանր պայմաններին, երբ որոշ հատվածներում կորսված էին դիրքեր ու խրամատներ եւ անհրաժեշտ էր պաշտպանություն կազմակերպելու համար ընթացքից ստեղծել նորը, երբ հրետակոծության հետեւանքով շարքից դուրս էր եկել կապը եւ օդի պես պետք էր անհապաղ այն վերականգնել, երբ հակառակորդի կողմից վնասված զինտեխնիկան հարկավոր էր հենց մարտադաշտում վերանորոգել եւ մտցնել մարտի մեջ եւ, վերջապես, երբ սպառվել էր զինվորի սնունդը եւ թշնամու արկակոծությունների տարափի տակ ցանկացած գնով պիտի հաց հասցվեր առաջին խրամատ, բանակի համապատասխան ծառայություններն, առանց մի պահ կաշկանդվելու, աձնվիրաբար կատարեցին իրենց մասնագիտական պարտականությունները: Այդ եւ արտակարգ կարեւորության այլ գործողություններում առանձնահատուկ դերակատարություն ունեցան բանակի ինժեներական, կապի, զրահատանկային եւ մարտական ու թիկունքային ապահովման մյուս ծառայություներն ու նրանց ենթակա ստորաբաժանումները:

Խոսել քառօրյա պատերազմի մասին եւ չանդրադառնալ բանակի թիկունքում կանգնած ու նրա հզորությունը բազմապատկած ժողովրդի նվիրական արարումներին, կնշանակի այդ օրերի իրականությունը ներկայացնել ոչ ամբողջական: Ապրիլյան առճակատումը նորովի բացահայտեց հայ մարդու ներսում խտացած հայրենասիրությունն ու երկրի պաշտպանության հանդեպ ունեցած նրա անսահման նվիրվածությունը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որեւէ կանչի կամ հայտարարության, շտապեցին կանգնել առաջնագիծը պաշտպանող իրենց զավակների ու եղբայրների կողքին: Այդ ընթացքում առանձնահատուկ ակտիվություն դրսեւորեցին հատկապես Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները, ովքեր համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ եւ մոտ երկու ամիս շարունակ մարտական ծառայություն իրականացրին առաջնագծի ամենադժվարին հատվածներում: Ավելին, այդ ընթացքում Արցախի ազատամարտիկների միության անմիջական նախաձեռնությամբ կազմավորվեց հատուկ ստորաբաժանում, որը բացի մարտական հերթապահությունից, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարեր հակահարվածային գործողություններ: Հատկանշական է նաեւ, որ բացի մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալուց, Արցախի ազատամարտիկների միությունն իր հնարավորություններից երկրի պաշտպանությանը հատկացրեց մոտ 670 միլիոն դրամ՝ դրանով մեկ անգամ եւս հավաստելով իր բազմակողմանի պատրաստակամությունը հայրենիքի սատարման սրբազան գործին:

Անուրանալի է նաեւ աշխարհասփյուռ հայության եւ նրանց կողքին կանգնած բոլոր այն օտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչների կատարածը, որոնց նյութական ու բարոյական աջակցության շնորհիվ ոչ միայն ամրապնդվեց եւ առավել անխոցելի դարձավ Արցախի պաշտպանությունը, այլեւ աշխարհն իրազեկվեց, թե ով էր ապրիլյան գործողությունների իրական սադրիչը: Այդ օրերին երկրագնդի տարբեր անկյուններից հավաքագրվեց եւ Արցախ ուղարկվեց շուրջ 5.5 մլրդ. դրամի չափով նյութական օժանդակություն: Հանուն արցախահայության, միջազգային ամբիոններից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների խորհրդարանականներ ու հայտնի հասարակական գործիչներ: «Le Monde» պարբերականում տպագրված հայտարարությունում անդրադառնալով կատարվածին, ֆրանսիացի պատգամավորները ստեղծված իրավիճակի համար առաջինը մեղադրեցին միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ հենց վերջիններիս անտարբերությունը հանգեցրեց այդ ագրեսիային եւ, որ դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում:

 

Նույն ժամանակահատվածում մեկ այլ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ 85 կոնգրեսականներ, Միացյալ Նահանգների նախագահից պահանջելով՝ կոնկրետ քայլերով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես՝ շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, իրականացնել դիպուկահարների դուրսբերում եւ այլն:

Այս ամենին զուգահեռ բավականին լուրջ տեղեկատվական ու քարոզչական աշխատանք ծավալեցին նաեւ արտերկրում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ու ՀՀ դեսպանատները: Արցախը ներկայացնող դիվանագետները, գրեթե բոլոր գերտերություններում եւ հայաշատ երկրներում, այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Նրանք հնարավորություն ստացան իրենց տեսակետն արտահայտել ու նաեւ ճշմարտությունը ներկայացնել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներով, ինչպիսիք են «France 24», «Aljazeera», «ABC News», «Sputnik», «AI-Masdar» հեռուստաընկերությունները: Բացի դրանից օտարերկրյա 100-ից ավելի լրագրողներ ապրիլյան քառօրյան լուսաբանում էին հենց անմիջապես դեպքերի վայրում, ինչը հնարավորություն տվեց առավել համակողմանի եւ օբյեկտվ ներկայացնել հակամարտության գոտում տեղի ունեցող իրական զարգացումները եւ, որ շատ կարեւոր էր, չեզոքացնել ադրբեջանական ագիտպրոպի կողմից տարածվող ապատեղեկատվությունները:

Ամփոփելով վերոշարադրյալը, կարող ենք փաստել, որ հենց նշված գործոնների հանրագումարում՝

ա)ադրբեջանական լայնածավալ ագրեսիան ավարտվեց հակառակորդի կողմից նախապես ծրագրված գործողությունների կատարյալ ձախողմամբ.

բ)Արցախի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատեց իր վճռականությունը՝ ցանկացած գնով, ազատ ու անկախ գոյակցելու սեփական իրավունքը պաշտպանելու համար.

գ) ապրիլյան քառօրյայի ընթացքում հակառակորդի իրականացրած վայրագությունները միջազգային հանրության առավել լայն շրջանակներում ամրապնդեցին այն համոզմունքը, որ Ադրբեջանի կազմում Արցախի խաղաղ գոյակցությունը ոչ միայն անհեռանկար, այլեւ անհնար է:

Շարունակություն,,,,,

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia