Որն է Վարդենիսում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պատճառը. Պատճառը հայտնի է
SocityՎարդենիսում կորոնավիրուսի երկրորդ ալիք է բռնկվել, պատճառը համայնքում տեղի ունեցած թաղումներն են: Իրականացվել է 35 թեստավորում, որից 10-ի պատասխանը եղել է դրական: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը: «Թաղումներին դրսից մարդիկ են եկել, երևի չեն իմացել, որ վարակված են ու այդտեղից էլ երկրորդ ալիք է բռնկվել: Վարակվածները, հիմնականում, մեծահասակներ են: Մեծամասնությունը ասիմպտոմ են տեղափոխված, այս պահին հիվանդանոցում ունենք 2 վարակված, մյուսները բուժվում են տնային պայմաններում»,- նշեց Արամ Մելքոնյանը: Համայնքի ղեկավարը ևս թեստավորվել է, քանի որ թաղումներին մշտապես ներկա է եղել. «Թեստավորվել եմ Նորքի ինֆեկցիոնում, թեստի պատասխանը բացասական է եկել։ Հորդորում եմ համայնքի բնակիչներին՝ պահպանեն հակահամաճարակային կանոնները, ու յուրաքանչյուրիս հետևողականության շնորհիվ կանխենք վարակի տարածումը»: Ղեկավարը ընդգծեց՝ համայանքապետարանը վիրուսի կանխարգելման համար ամեն ինչ անում է. «Մենք 24-ժամյա կապի մեջ ենք և՛ պոլիկլինիկայի, և՛ հիվանդանոցի տնօրենների հետ և օպերատիվ կերպով աշխատում ենք: Մեկուսացածների առողջական վիճակի մասին տեղեկանում ենք, եթե հարկավոր է՝ բուժումներ են նշանակում, բուժաշխատողների աշխատանքն էլ շատ գովելի է»: Մելքոնյանը նշում է՝ համայնքում սահմանափակումներ մտցնելու կարիք չկա. «Մարդիկ արդեն գիտակցում և բավականին լուրջ պաշտպանվում են: