Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ
SocityՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 33 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 42825 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 854 (+2) դեպք, մահվան ևս 256 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5666 անձ: Ապաքինվել է 36049 անձ: