Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ
SocityՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 176 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 42792 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 852 (+2) դեպք, մահվան ևս 255 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5694 անձ: Ապաքինվել է 35991 անձ: