«ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը, որը հաստատված էր ՀՀ 58,000 քաղաքացիների ստորագրությամբ, նույնիսկ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում
Politics

«ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը, որը հաստատված էր ՀՀ 58,000 քաղաքացիների ստորագրությամբ, նույնիսկ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում` ՔՊ-ական մեծամասնության մերժման պատճառով։
Սա մեկ անգամ ևս հաստատեց այդ խմբավորման հակահայ էությունը՝ ազգային նախաձեռնության դեմ հարձակումներ, վարկաբեկելու փորձեր և, վերջապես, օրինագծի տապալում։
Ի հակադրություն «ՀայաՔվեի»՝ իշխանությունների հովանավորությամբ սկսված, այսպես կոչված, «Եվրաքվեն» վարչախմբի կողմից վայելում էր լիակատար աջակցության և գրկաբաց էր ընդունվում նրանց կողմից։