Հայրը սպանել է իր 11-ամյա քաղցկեղով հիվանդ աղջկան, ապա ինքնասպան եղել
VideosՖլորիդացի Աննաբելը նախաճաշ էր պատրաստում տանը, երբ լսեց տարօրինակ ձայներ։ Կինը շտապում է սենյակ և ահավոր տեսարանի ականատես լինում։ Նրա 11-ամյա դուստրը մահացած էր, իսկ 52-ամյա ամուսինը՝ Քենբիան՝ վիրավոր։ Տղամարդուն շտապ տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է։ Ինչպես ավելի ուշ պարզվում է՝ Քենբիան կրակել էր քաղցկեղով հիվանդ երեխայի վրա և, այնուհետև, ինքնասպանություն գործել։ Քենբիայի մոտ հոգեբանական խնդիրներ էին առաջացել այն բանից հետո, երբ իր փոքրիկի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, աղջիկն այդ ընթացքում քիմեոթերապիա էր անցնում, իսկ օգոստոսի վերջին նախատեսված էր անդամահատել փոքրիկին։ Ըստ հարազատների, երբ հայրը իմացել է դստեր հիվանդության մասին, երկար ժամանակ լաց է եղել, կորցրել հավասարակշռությունը և ծանր տարել դստեր առողջական խնդիրները։ Հարևանները պատմել են, որ Քենբիան տարիներ շարունակ տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել և եղել է հոգատար անձնավորություն։
Մինչ փոքրիկի հիվանդության ի հայտ գալը, մայրը կիսվում էր սոցիալական ցանցերում ջերմ լուսանկարներով, ճամփորդում էին աշխարով մեկ և հպարտանում աղջկա հաջողություններով։