Ինչ անել, որպեսզի մարմնի մաշկը չչորանա և չթեփոտի
SocityՉոր մաշկը և ձգվածության զգացողությունը շատ տհաճ պահերեն որոնք անհանգստություն են պատճառում։Հաճախ դա լինում է շատ ցուրտ կամ շատ շոգ եղանակին։ Սակայն,եթե չորությունն ու թեփոտումը դուք չեք կապում կլիմայական պայմանների հետ, ապա պետք է պատճառն այլ տեղ փնտրել։ Մաշկաբանները նշում են, որ մաշկի խոնավության պակասությունը կարող է կապ ունենալ ինչպես ճիշտ խնամքի հարցերի, այնպես էլ որոշ հիվանդությունների հետ։
Հաճախակի լողանալը/ցնցուղ ընդունելը,
Սկրաբների հաճախակի օգտագործումը,
Օրվա ընթացքում հեղուկի քիչ օգտագործումը,
Որոշ դեղամիջոցների ընդունումը,
Ժառանգականությունը։
Ելնելով վերը նշված պատճառներից՝ կարելի է կանոններ սահմանել, որոնք կկանխեն մաշկի չորացումն ու թեփոտումը։ Ի՞նչ է կարելի անել։ Առաջին հերթին շատ տաք ցնցուղ չընդունել, իսկ սկրաբային միջոցները շաբաթական մեկ անգամից ավել չօգտագործել։ Լողանալուց հետո մարմնին անպայման խոնավեցնող քսուկներքսել,լոսյոններ,բնական յուղեր,մաշկի բնական խոնավությունը պաշտպանիչ թաղանթի շնորհիվ պահպանելու համար։
Ընդ որում, աշխատեք գնել հիգիենայի միջոցները հնարավորինս առանց բույրերի և գույների, քսեք դրանք բավարար շերտով խոնավ մաշկի վրա։ Եթե նույնիսկ բոլոր խորհուրդները կիրառելուց հետո չորության զգացողությունը չի անցնում, անպայման բժշկի դիմեք։ մաշկի չորությունը կարող է հիվանդությունների նշան լինել, որոնց թվում են.
Ալերգիկ ռեակցիա,
Ատոպիկ դերմատիտ,
Փսորիազ,
Քութեշ,
Սեբորեային դերմատիտ,
Ստաֆիլոկոկային վարակներ,
Արևահարություն,
Թունավոր շոկի համախտանիշ և այլն։
Հուսով ենք, որ նշված խորհուրդները կօգնեն ձեզ գտնել և վերացնել չոր մաշկի խատճառները։