Խոշոր ավտովթար Տավուշի մարզում
SocityԱյսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում, Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարթև Ք.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով՝ Աչաջուր գյուղի վերջնամասում, «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 16-ամյա Սարմեն Ս.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: