Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին
SocityՀանրապետության տարածքում՝ օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը` +27 +29:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` +7 +12, ցերեկը +18 +22,
Կոտայքի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը` +18 +22,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +13 +16, ցերեկը` +25 +27,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +7 +12, ցերեկը` +18 +22,
Լոռիում գիշերը` +6 +11, ցերեկը` +19 +23,
Տավուշում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +29,
Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը` +18 +22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +14 +16, ցերեկը` +27 +30,
Արարատում գիշերը` +15 +18, ցերեկը` +28 +30,
Արմավիրում գիշերը` +15+18, ցերեկը` +28 +30,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը` +18 +22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +14 +18, ցերեկը` +28 +30,
Սյունիքի հովիտներում գիշերը` +15 +20, ցերեկը` +19 +24,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +15 +19,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +8+13, ցերեկը` +15 +19 (հովիտներում գիշերը` +15 +20, ցերեկը` +19 +24):