Զոհի մասին է հաղորդումը
Socity

Փետրվարի 25-ին, ժամը 10:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են VAZ, «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և MAN մակնիշի բեռնատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն․ ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են VAZ և Hyundai մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: