Հայտնի է մարդու համար վտանգավոր SARS-CoV-2-ի կրողը
VideosՄալայզիայից ապօրինի կերպով Չինաստան ներմուծված պանգոլինների (մողեսներ) մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսին հարակից SARS-CoV-2 վիրուս: Չինացի գիտնականների համապատասխան ուսումնասիրությունը հրապարակել է Nature-ում:
Մասնագետները ուսումնասիրել են 2017-2019 թվականներին ներմուծված 31 կենդանիների նմուշներ: Նրանցից վեցի մոտ հայտնաբերվել է վիրուս, որը 85–92 տոկոսով վերարտադրում է SARS-CoV-2։
Գիտնականները նշել են, որ նմուշներից մեկում S- սպիտակուցը կոդավորելու համար պատասխանատու գենոմի կառուցվածքը, որը թույլ է տալիս մակաբույծին մուտք գործել տիրոջ բջջի մեջ, նման է SARS-CoV-2-ին։
Հեղինակները հանգել են այն մտքին, որ ներկայումս անհնար է վստահորեն ասել, որ պանգոլինները կորոնավիրուսի միջանկյալ կրողներ են, բայց նրանք կոչ են անում սահմանափակել չինական շուկաներում այդ կենդանիների մսի և կեղևի վաճառքը: