Մերձավանում արյnւնալի միջադեպի գործով ևս 1 անձ է կալանավորվել
Socity

Մերձավանում արյունալի միջադեպի գործով ևս 1 անձ է կալանավորվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ընդհանուր առմամբ արդեն կալանավորված է 5 մարդ։
Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ զինված հարձակում է եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով մահացել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Վիրավորվել էր ընտանիքի ընկերներից մեկը:
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։