«Volkswagen» բեռնատարը բախվել է քարե պարսպին, 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Shamshyan
Videos

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Կամո Խաչատուրովը իր վարած «Volkswagen» մակնիշի բեռնատարով Գորիս-Կապան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող այգու քարե պատին, փլուզել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 49-ամյա Նորայր Դանիելյանն ու 40-ամյա Դավիթ Միքայելյանը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
Փրկարարները մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ՝ այստեղ