ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունն ընդլայնելու շուրջ
Politics
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Աբու Դաբիում հանդիպում ունեցա Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ։
Հանդիպմանը կարևորեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցությունը տարբեր ձևաչափերով ընդլայնելու և զարգացնելու շուրջ՝ ապահովելով նոր հնարավորություններ երկու երկրների համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram