Գեղարքունիքում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել․ 7 մարդ ապաքինվել է
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ապաքինվել է ևս 7 մարդ»,- հավելել է նա։
Մարզում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 211 է։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 46 մարդ։