Հայաստանում կորովիրուսով վարկվածների թիվը այսօրվա դրությամբ
SocityՀայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 817 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Օգոստոսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 242 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1059-ի: ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484, փաստացի բուժվողներինը՝ 5952 (մեկ օրում նվազել է 130-ով): Մեկ օրում արվել է 1827 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 183789 թեստ: