Պարետի նոր որոշումը. դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան
Socity
Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ։
Այս մասին ասված է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ
անձնական օգտագործման մեքենաներում
գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։