«Իրանցիների» պարի տեսանյութը մնացել է իշխանության կոկորդին
Politics
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Օրեր առաջ սոցցանցերում ռումբի պայթյունի պես տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ պարում Հանրապետության հրապարակում, աղմկում, «Գարաբախ» երգում։ Ազգային անվտանգության ծառայությունը շտապեց հայտարարել, թե դեպքը տեղի է ունեցել Ամանորին, իսկ պարողներն Իրանի քաղաքացիներ են։ Պարզաբանումն այդ, կարծես, վստահություն չառաջացրեց հանրության շրջանում, իսկ գործող վարչախմբին օդի պես անհրաժեշտ է ցրել դրա հետևանքները։
Նույնիսկ, եթե պարողներն Իրանի քաղաքացիներ են, անվտանգության մարմինները կոնկրետ թերացել են իրենց գործունեության մեջ, երբ Իրանի անձնագրով ցանկացած ազերի կարող է հայտնվել երկրի գլխավոր հրապարակում, սադրանքներ հրահրել։
Իր թերացումները խոստովանելու փոխարեն ԱԱԾ-ն որոշել է գտնել ու ձերբակալել տեսանյութի տարածողներին։ ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացել Քննչական կոմիտե՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Պնդում են, թե «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով»։
Այս քրգործով ԱԱԾ-ն նաև ցանկանում է ահաբեկել այլ քաղաքացիների, որպեսզի նրանց մտքով չանցնի երբևէ նման տեսանյութեր տարածել, փաստարկել, որ ՀՀ ԱԱԾ-ն չեղածի հաշիվ է։
Ալիսա Հեքիմյան
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram