Գիտնականները պնդում են, որ եթե դուք ունեցել եք այդ հիվանդությունը, ապա չեք վարակվի կորոնավիրուսով. Ահա, թե ինչի մասին է խոսքը
Socity2003 թվականի ատիպիկ թոքաբորբ բռնկման ժամանակ վարակված մարդը կարող է չվարակվել COVID-19–ով։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի և շվեյցարացի գիտնականները։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Nature ամսագիրը։
Փորձագետները պարզել են, որ սուր շնչառական համախտանիշ առաջացնող SARS-CoV վիրուսով վարակվելը նպաստում է հակամարմինների արտադրմանը, որոնց թիրախը S սպիտակուցն է։ Այն իր հերթին պատասխանատու է բջջի մակերեսին կորոնավիրուսի և ռեցեպտորների միացման համար։