ԱՄՆ Կոնգրեսը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել
International![](banners/solaron_s.gif?v=4)
![ԱՄՆ Կոնգրեսը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել](/timthumb.php?src=disc/27-01-25/9a20b35b04b483e5d6384d1aadbb4565.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգրեսը պատրաստ է քայլեր ձեռնարկել և պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի դեմ, որը հրաժարվում է ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգներից արտաքսված իր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը:
«Կոլումբիան և մյուս բոլոր երկրները պետք է զգուշացված լինեն. Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ և այլ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր լիովին չեն համագործակցում կամ չեն կատարում իրենց՝ ԱՄՆ-ում անօրինական բնակվող քաղաքացիներին ընդունելու մեր պահանջները»,- ընդգծել է խոսնակը։
«Նախագահ Թրամփը առաջին տեղում է դնում Ամերիկային, ճիշտ այնպես, ինչպես նա ասաց, որ կանի: Եվ Կոնգրեսը կիրականացնի քաղաքականություն, որը կամրապնդի նրա օրակարգը»:
Հետևեք մեզ՝ այստեղ