Եվրոպայի ամենահին արևային կայանը զարմացրել է գիտնականներին. այն գործում է ավելի քան 40 տարի
EconoмицсԵվրոպայի ամենահին ցանցին միացված արևային էլեկտրակայանը TISO-10 (TIcino SOlare) գործում է ավելի քան 40 տարի Հարավային Շվեյցարիայի Կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի տանիքում: Մասնագետների խումբը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու դրա կայունության գաղտնիքը, հայտնում է El Diario 24-ը, գրում է focus.ua-ն։
TISO-10-ի կառուցման մեջ օգտագործվող տեխնոլոգիան այն ժամանակ նորարարական էր, թեև այսօր այն զգալիորեն հնացել է։ Փորձագետներին զարմացրել է համակարգի կայուն աշխատանքն անգամ այդքան ժամանակ անց։ Նրանց կարծիքով նման երկար սպասարկման ժամկետն ապահովվել է ճիշտ նյութերով, որակյալ սարքավորումներով և տեղադրման ճիշտ մեթոդներով։ Բոլոր 35 տարիների ընթացքում մոդուլները երբեք չեն փոխվել, արդիականացվել կամ նույնիսկ վերանորոգվել, բացառությամբ մի քանի շրջանցող դիոդների և միացման տուփերի: Միևնույն ժամանակ, վահանակները մշտապես ենթարկվում էին արտաքին միջավայրի ազդեցությանը, բայց ցուցադրել են մեխանիկական դիմադրության ակնառու կարողություն:
Հարավային Շվեյցարիայի Կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի այդ արևային էլեկտրակայանի արդյունավետությունը մշտադիտարկվել է 35 տարի՝ սկսած 1982 թվականից, երբ այն գործարկվեց, մինչև 2017 թվականը, երբ Շվեյցարիայի էներգետիկայի դաշնային գրասենյակը (SFOE) երկու գիտնականի հանձնարարեց հավաքել, վերլուծել տվյալներ այդ էլեկտրակայանի մասին:
Երբ այդ շվեյցարական ֆոտոգալվանային կայանը կառուցվեց, այն արժեր 284,000 շվեյցարական ֆրանկ (CHF), որն այն ժամանակ կազմում էր մոտ 475 000 դոլար, իսկ այսօր 309 000 դոլար: Ընդհանուր առմամբ տեղադրվել է 288 մոդուլ, և մեկ վտ-ի արժեքը կազմել է մոտ 21 շվեյցարական ֆրանկ (այն ժամանակ 37, այսօր 22,90 դոլար):
Էլեկտրակայանը համալրված է Arco Solar-ի արտադրած ապակե վահանակներով՝ 37 Վտ ելքային հզորությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը հետևի մասում ունի պողպատե փայլաթիթեղ, որը պաշտպանում է ջրի ներթափանցումից, վահանակները երկու կողմից պատված է Tedlar կոչվող նյութով, որը պաշտպանում է կեղտից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և վատ եղանակից: «Երբ մոդուլները գնվեցին 1980 թվականին, Arco Solar-ը աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն էր և ուներ մոտավորապես 1 ՄՎտ տարեկան արտադրական հզորություն», - նշել է Մաուրո Կաչիվոն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]