Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի Ձորաղբյուրի առանձնատուն գիշերը ներխուժած անհայտ անձին թանկարժեք ոսկյա զարդեր և գումար են տարել այնտեղից։ Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Իմ տնից գումար են գողացել, մի քանի ոսկյա շթղա և մեկ ժամացույց. ընդհանուր վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ»,- նշել է Հակոբյանը։
Ընգծենք՝ Փաշինյանի աներորդին այս առանձնատունը ձեռք էր բերել 2018 թվականի իշխանափոխությունից հետո և խոստովանել այդ մասին միայն մամուլի հրապաակումներից հետո։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի՝ ով ի դեպ ամուսնալուծված է և ապրում է միայնակ իր առանձնատանը։ ՆԳՆ-ից էլ հայտնել են, թե հունվարի 14-ին ահազանգ են ստացել, որ կողոպուտի դեպք է գրանցվել Ձորաղբյուրի առանձնատներից մեկում և գործով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Հետևեք մեզ՝ այստեղ