Քննչական կոմիտեի նոր պետը շատ բուռն է նշել նշանակումը և վնասվածքներ ստացել
PoliticsԱրգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո` 2024 թ. նոյեմբերի 28-ին Քննչական կոմիտեի պետի պաշտոնում նշանակված Արթուր Պողոսյանը շարունակում է բուռն կերպով տոնել իր առաջխաղացումը։ Ըստ ՔԿ աղբյուրների, նա հատկապես սիրում է ուտել-խմել ու կվադրոցիկլ քշել Ծաղկաձորում։
Կիրակի օրը Պողոսյանը ոչ սթափ վիճակում կրկին կվադրոցիկլ է վարել, շրջվել և մարմնական վնասվածքներ ստացել։
Ականատեսների վկայությամբ, Քննչական կոմիտեի պետն այնքան խմած է եղել, որ բժիշկները տևական ժամանակ չեն կարողացել բժշկական օգնություն ցուցաբերել նրան։ Իսկ կոտրվածքները, ասում են, բավական լուրջ են եղել։
Մարիա Արամյան