Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել
InternationalԻսպանիայի Ասթուն հանգստավայրում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։
Այս մասին հայտնում է իսպանական Expansión թերթը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Արագոն ինքնավար համայնքում։
Հաղորդվում է, որ վերելակը կարող էր խափանվել մալուխի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն միջադեպի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։
Նշվում է, որ մարզում գտնվող առողջապահական ծառայություններն արդեն ահազանգել են տասնյակ տուժածների մասին։
Այս պահին կայանում կան մի քանի փրկարարական ուղղաթիռներ և մեկ տասնյակ շտապօգնության մեքենաներ։