Ուշադրություն. Կարևոր տեղեկություն վարորդների համար
Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել՝ ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու
մասին՝ չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ
հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։
Սակայն ոստիկանությունը, այս պահի դրությամբ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է տուգանել
քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։ Այդ մասին հենց նոր ստացանք
ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ՝ Գեղարքունիքի մարզում)։
Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին՝ «տուգանքի մատերիալ» չդառնալու
համար։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից