Գեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը
SocityԵրեկ՝ հունվարի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տունը տակնուվրա է արվել, հափշտակվել են ոսկյա զարդեր, գումար ու անգամ զոհված զինծառայողի տան հիշատակի անկյունում եղած իրերը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։