ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Հութիների թիրախներին
InternationalՄիացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի օդուժը հարվածներ են հասցրել հութիների թիրախներին Եմենի մայրաքաղաք Սանայի՝ «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող հատվածում։ Այս մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, գրել է TASS-ը։
Նրա խոսքով՝ հրթիռակոծվել են նաևթիրախներ Ամրան նահանգում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Անսար Ալլահը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: 2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարել էն միջազգային կոալիցիայի ստեղծման և «Բարգավաճման պահապան» օպերացիայի մեկնարկի մասին՝ նավարկության ազատությունն ապահովելու և Կարմիր ծովում նավերը պաշտպանելու համար։ Այնուհետև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։