Ավտովթար՝ Երևանում. 4 վիրшվորներից 3-ը երեխաներ են
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց — Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին, որոնցից 3-ը երեխաներ են, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ