10 փաստ «իրական Հայաստանի» մասին. Արմեն Հովասափյան
PoliticsԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փաստ համար 1՝ երեկ Ալիևը հրաժարվեց խաղաղության պայմանագրից:
Փաստ համար 2՝ Ալիևի հայտարարությունից պարզ դարձավ, որ պատերազմին «5 պակաս» վիճակում ենք:
Փաստ համար 3՝ Սյունիքն առաջիկա ամիսներին (եթե ոչ շաբաթներին) կդառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական «բազարի» առանցքը:
Փաստ համար 4՝ Ալիևը բացով հայտարարեց, որ Նիկոլն իրա անձնական օգտագործման խաղալիքն է՝ ինչ ուզի, երբ ուզի ստացող ա:
Փաստ համար 5՝ «կառուցողականը» Բաքվից Նիկոլին ասաց, որ «կողքդ կանգնած եմ, գազ տուր, ինչ արել ես՝ ճիշտ էս արել»:
Փաստ համար 6՝ Նիկոլն առ էս պահը թեմայի հետ կապված ոչ մի արձագանք չի արել:
Փաստ համար 7՝ Բաքվից ասվածը վերահաստատում է, որ Նիկոլը թուրքական շահերի առանցքային խաղացող է:
Փաստ համար 8՝ էրդողանյան պանթյուրքիզմի վերջնական իրագործմանը մի քանի «տեխնիկական» նյուանսներ են մնացել:
Փաստ համար 9՝ ՀՀ գոյությունն առաջին անգամ դրված է բացահայտ սպառնալիքի տակ:
Փաստ համար 10՝ փոդքաստի ժամանակ հնացած ուտելիքներով ձվածեղ ուտելուց հետո պարտադիր է ասել՝ «կեցցե հեծանիվը»: