Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
SocityՈւրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն:
Դարձիր Ձմեռ պապ նախագիծը ՀՀ բանկային համակարգում առաջին նման ծրագիրն է. յուրաքանչյուր տարի Բանկն ընտրում է հեռավոր, սահմանամերձ բնակավայր կամ համայնք, այցելում և հավաքում երեխաների ցանկությունները: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, Բանկը Ամանորի նվերներ է փոխանցում ոչ միայն երեխաներին, այլև տվյալ բնակավայրի կամ համայնքի մանկապարտեզներին կամ դպրոցներին:
Այս տարին ևս բացառություն չէր. Կոնվերս Բանկը գյուղի դպրոցին է նվիրել մարզական գույք, ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամանորյա տրամադրություն ապահովելու համար:
Կոնվեր Բանկը վերահսկվում էՀՀ կենտրոնական բանկի կողմից: