Տեսնենք ոնց եք բռնագանձում ապօրինի ծագում ունեցող գույքերը. Արթուր Ղազինյան
Politics«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Երեկ ուժի մեջ մտավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և սկսվեց Փաշինյանի քաղաքական սննկացման հետհաշվարկը։
Քաղաքական որոշ շրջանակներ Արմեն Սարգսյանին քննադատեցին այս օրենքը ստորագրելու համար՝ կարծելով, թե տվյալ իրավիճակում ճիշտը այն Սահմանադրական դատարան ուղարկելն էր։
Սակայն հայկական քաղաքական գործընթացների խորքային և անտեսանելի գործընթացներին ծանոթ ցանկացած ոք կհաստատի, որ այս օրենքը Սահմանադրական դատարան ուղարկելը կնշանակեր ամանորյա նվեր անել փակուղում հայտնված Փաշինյանին և լրջագույն հարվածի ու ճնշման տակ դնել արդեն 1 տարի նրա կենտրոնական թիրախում հայտնված ՍԴ-ը, մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։
Շարունակությունը՝ տեսանյութում: