Շինությունում հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված (տեսանյութ)
SocityՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը Արթիկ քաղաքում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Նա հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց, որը պատրաստ է ներկայացնել:
66-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված շինությունում։
Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի կանեփանման զանգված։
Կատարվում է նախաքննություն։