Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
VideosԻդրամ ընկերությունը, կարևորելով ոչ միայն ֆինանսական գրագիտությունը, այլ կրթությունն առհասարակ, սկսել է համագործակցել «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության հետ, որը Հայաստանի տարբեր դպրոցներին ապահովում է գեղարվեստական գրականության նմուշներով։
Օրերս «Զարթնիր»-ի և Իդրամի աշխատակիցները Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում էին, որին, ի թիվս 5 այլ դպրոցների, Իդրամի ֆինանսավորմամբ տրամադրվել են գեղարվեստական գրքեր։
Իդրամ ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատասխանատու Մանե Գասպարյանի խոսքով՝ Ընկերությունը կարևորում է այս համագործակցությունը․«Կենդանի գրքի հետ շփումը բոլորովին այլ մշակույթ է, մեզ համար կարևոր է ունենալ գրագետ սերունդ և մենք լիահույս ենք, որ նախաձեռնությունը կնպաստի ավելի ընթերցող ու զարգացած սերունդ ունենալուն։ Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Idram Junior-ը ստեղծվել է երեխաների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով, այսօր դպրոցում ենք՝ պատմելու հավելվածի մասին և հուշելու երեխաներին, թե ինչ է առհասարակ պետք իմանալ ֆինանսական ոլորտում անվտանգ լինելու համար»։
Նշենք, որ «Զարթնիր» կրթական-հասարակական կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամբողջ տարածքում և կարևորում է հատկապես մարզային դպրոցներին որակյալ գրականությամբ ապահովելու հարցը։
Կազմակերպության գործառնական տնօրեն Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ ունեին թիրախային մի քանի նպատակներ, որոնք արդյունավետ կերպով իրականություն դարձան Իդրամի հետ համագործակցության արդյունքում․ «Շատ կարևոր է, որ երեխաներին մոտ պահենք ընթերցելու մշակույթին և իրենք կարողանան կարդալ որակյալ գրականություն, զարգացնել իրենց քննադատական մտածելակերպը, կարդալու հմտությունները և դրա հետ զուգահեռ Իդրամի հետ համագործակցումը բերեց նրան, որ մենք կարող ենք նաև օգնել երեխաներին ֆիանսական կրթություն ստանալ։ QR կոդերի միջոցով երեխաները կարողանում են ներբեռնել Իդրամ Ջունիոր հավելվածը, որը ոչ միայն սովորեցնում է, թե ինչպես պետք է ծախսել գումարը, այլ նաև նպաստում է երեխաների կրթությունը լավարկելուն, որակը բարձրացնելուն»։
Ծրագրի մասնակից և արդեն «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության կամավոր Թևոս Սարգսյանը կիսվեց իր տպավորություններով ու բարձր գնահատեց ՀԿ-ի և Իդրամի համագործակցությունը․ «Շատ հետաքրքիր գրականություն ենք բերել դպրոց և շատ ուրախ եմ, որ այդ գրքերում կա QR, որի շնորհիվ երեխաները կարող են ծանոթանալ Idram Junior-ի հետ և լինեն ֆինանսապես ավելի գրագետ»։
Ի դեպ, հավելվածի ներսում դպրոցականները կգտնեն նաև ֆինանսական կրթության Junius խաղը։
Նախագծի ամփոփիչ միջոցառմանը Իդրամի աշխատակիցները տեղում աշակերտների հետ ֆինանսական գրագիտության ու խնայելու կարևորության մասին քննարկում անցկացրեցին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ