Արցախի Շահումյանի շրջանում սահմանվել է մուտք և ելքի հատուկ ռեժիմ
Արցախի պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանում մայիսի 13-ի ժամը 14։00-ից կիրառվում են շրջանի վարչական սահմաններ մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը: Կլինեն բացառություններ։