Բեռնատար «Gazel»-ը Կոմիտասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. Shamshyan
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու դիմաց՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամաատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Բժիշկները վիրավորներին մինչև Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելոը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ում ինքնազգացությունը վարելիս վատացել էր, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ