Ի՞նչ վիճակ է «Վերին Լարս» անցակետում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, մի շարք մարզերում ձյուն է տեղում: Նույն եղանակային պայմաններն են նաև տարածաշրջանում, սակայն մեր ուշադրությունը մշտապես սևեռված է «Վերին Լարս» անցակետին, որն ավանդաբար ձմռան ամիսներին մեծամասամբ փակ է լինում՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով բեռնատարների վարորդների համար:
Ի՞նչ վիճակ է այսօր: MediaHub-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնեց, որ «Վերին Լարս» անցակետը փակվել է բեռնատարների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց»,- նշեց Հակոբյանը:
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ