Թուրքիայում արևային էներգիայի հզորությունը կգերազանցի 20 հազար ՄՎտ-ն
EconoмицсԱկնկալվում է, որ այս տարվա վերջում Թուրքիայում արևային էներգիայի տեղադրված հզորությունը կգերազանցի 20 հազար ՄՎտ-ն, հայտարարել է Արևային էներգիայի արդյունաբերողների և արդյունաբերության ասոցիացիայի (GENSED) գլխավոր քարտուղար Հական Էրկանը:
Anadolu պետական գործակալությանը տված հարցազրույցում Էրկանը նշել է, որ 20 հազար ՄՎտ հզորությունը կարող է բավարարել մոտ 10 միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջները: Էրկանն ընդգծել է Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտի հավակնոտ նպատակները՝ հայտնելով, որ երկիրը նպատակ ունի մինչև 2025 թվականը հասնել ընդհանուր 120 հազար ՄՎտ արևային և քամու էներգիայի տեղադրված հզորության: Այս նպատակի իրագործումը կպահանջի տարեկան 4-5 հազար ՄՎտ էներգիայի աճ:
Ներկայումս Չինաստանը գլոբալ արևային էներգիայի ընդլայնման առաջատարն է, իսկ Թուրքիան անընդհատ բարձրանում է վարկանիշում: «Տարվա սկզբին արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունը կազմում էր 14 հազար ՄՎտ: Տարվա վերջում այն կգերազանցի 20 հազար ՄՎտ-ն, ինչը նշանակում է մոտ 6 հազար ՄՎտ աճ», - ասել է նա: Այս աճը պայմանավորված է տարբեր տեսակի էլեկտրակայանների շահագործման մեկնարկով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]